Դասական երաժշտություն 3-ից 12 տարեկան երեխաների համար
Կատարողներ՝ Աննա Մարգարյան ջութակ
Լիլիթ Անտոնյան ջութակ
Գոռ Հովհաննիսյան ալտ
Միքայել Նավասարդյան թավջութակ
Սուրեն Կարապետյան գալարափող
Արմեն Հովակիմյան կոնտրաբաս
Վարդան Պապիկյան տրոմբոն
«Միասին դեպի գեղեցիկը» Սիրելի ծնողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 5-ին՝ կիրակի, ժամը 12:00-ին Կոմիտաս թանգարան ինստիտուտում տեղի կունենա դասական երաժշտության համերգ Նոր Կամերատա խմբի կատարմամբ: Ծրագրում կհնչեն Մոցարտի, Սպենդիարյանի և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգին խրախուսում ենք հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների մասնակցությունը: Փոքրիկ ունկնդիրները կարող են իրենց հետ բերել բարձիկեր՝ իրենց նախընտրած տեղում գետնին նստելու համար:
Բուն համերգի տևողությունը մոտ 30 րոպե է:
Ծրագրում՝
1. Մշտական ցուցահանդեսի այցելություն
2. Համերգ – ներկայացում հանդիսատես երեխաների
մասնակցությամբ
Խնդրում ենք, հաշվի առնել, որ համերգը նախատեսված է երեխաների համար, այդ պատճառով ծնողներին կոչ ենք անում գալ ինչքան հնարավոր է շատ երեխաների և քիչ մեծահասակների հետ:
Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք ձեզ և ձեր երեխաներին:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: