Կրթական ծրագրերի դասընթաց
«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանք
2016թ. մայիսի 10-12-ը Թանգարանային կրթության կենտրոնը Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ կազմակերպում է «Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանք՝ Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։
Դասընթացը վարելու են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի փորձագետ Ալվարդ Գրիգորյանը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանը։ Վերջիններս հեղինակել են «Կրթությունը թանգարանում» ձեռնարկը:
Դասընթացը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է:
Դասընթացի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Թանգարանային կրթության կենտրոնի կայքէջի http://museumedu.am/hy/ Նորություններ կամ Կրթական ծրագրեր բաժնում:
Շնորհակալ ենք համագործակցության համար:
Հարգանքով` Հայկ Մկրտչյան (թանգարանային կրթության կենտրոնի համակարգող)
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Urvakan Festival 2022
1ST RELEASE։ 19.000 AMD 2ND RELEASE: 29.000 AMD FINAL RELEASE: 39.000 AMD
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ