«Կարմիր գլխարկը». hեքիաթներ ճամպրուկից
Օլօլօ/ Ololo շարժական տիկնիկային թատրոնը եւ ՏաՏան շարունակում են ներկայացնել «Հեքիաթներ ճամպրուկից» շարքը: Այս կախարդական ճամպրուկը եղել է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ու ձեզ համար բազմաթիվ հեքիաթներ է բերել: Բավական է բացել այն, ասել կախարդական խոսքերը եւ հեքիաթները իրենք իրենց դուրս կսողան ճամպրուկից:
Մայրիկների խնդրանքով այս անգամ էլ կրկնում ենք Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը»: Գլխարկի գույնը կարևոր է: Գայլի հետ զգույշ խոսելը կամ չխոսելը նույնպես կարևոր է: Մի խոսքով միասին կբացահայտնեք, թե ինչն է կարևոր, ինչը՝ չէ: Նախագիծը ինտերակտիվ է, երեխաները կմասնակցեն հեքիաթի ստեղծմանը եւ զարգացմանը, իրենք կպատրաստեն հեքիաթի հերոսներին, կօգնեն հաղթահարել դժվարությունները, կերգեն հերոսների հետ:
Նախորդ մի քանի ամիսների ընթացքում ճամպրուկից դուրս եկող հեքիաթները սիրելի են դարձել բազմաթիվ երեխաների համար, նրանցից շատերն արդեն մի քանի ներկայացում են հասցրել դիտել: Այդ պատճառով ՏաՏան ու Օլօլօն միասին որոշել են նվերներ բաժանել հավատարիմ փոքրիկներին. ապրիլից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում ցանկացած երկու ներկայացում դիտելուց հետո երրորդին կարող եք մասնակցել անվճար: Դե սպասում ենք հավատարիմ հեքիաթասերներին :)
Հեքիաթ-ներկայացումը նախատեսված է 2-8 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեր սրահը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք շաբաթ` ապրիլի 30-ին, շաբաթ, ժամը` 12:00-ին
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
The Best of Rafael Yeranosy...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
The Best of Rafayel Yeranosyan / Gyumri Ռաֆայել Երանոսյան Մոնո-ներկայացում Տոմսերի արժեքը՝ 3000-5000դր.
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։