Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ»
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2016թ․-ի մայիսի 3ից - 13ը «Հայ Արտ» արվեստի կենտրոնում ներկայացնում են շվեցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» ”Quinze points de vuе” խորագիրը կրող ցուցահանդեսը։
Ֆելիչե Վարինին (ծնվ․ 1952թ․) ավելի քան 20 տարի հետազոտում է ճարտարապետական կառույցներ և տարածքներ։ Շվեցարացի արվեստագետի նրբին ներխուժումներն այդ տարածքների մեջ մեծ հետաքրքրության և ուշադրության առարկա են դարձել տարբեր երկրների հանդիսատեսի համար։ Արվեստագետի աշխատանքը պարզ տեսանելին դարձնում է իրական վերապրում:
Վարինին, ստեղծագործության առարկա ընտրելով փակ տարածությունները, քաղաքային միջավայրը՝ ուրբան տարածքները, վերջիններիս մեջ ստեղծում է երկրաչափական աբստրակտ ինստալյացիաներ, որոնք առաջին հայացքից հնարավոր է ըմբռնելի չեն դիտողի համար։ Սակայն, դրանք անսպասելիորեն, մեկ կետում՝ «դիտակետում» կենտրոնացնելով հանդիսատեսի հայացքը, բացահայտում են տվյալ ճարտարապետական կառույցի առանձնահատկությունները։
«Տասնհինգ դիտակետ» ցուցահանդեսի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ ժամանակակից արվեստի և ճարտարապետական տարածքների միավորմանն ուղղված ինքնատիպ հայացքի հետ։
Շվեցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինին Հայաստանում հանդես կգա նաև ստեղծագործական հանդիպումներով.
- մայիսի 2ին, ժամը 19ին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում
- մայիսի 4ին, ժամը 19ին՝ «Միրզոյան» գրադարանում
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացնում են վերոնշյալ նախագիծը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ArmSwissBank-ի աջակցությամբ։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: