Գայանե Բրեիովան Երևանում
Ինչպե՞ս հաջողության հասնել ռեստորանային բիզնեսում:
Այս հարցի պատասխանն ունի Գայանե Բրեիովան՝ Մոսկվայի ամենահայտնի ռեստորատորներից և ռեստորանային բիզնեսի խորհրդատուներից մեկը։ Նա զրոյից հիմնադրել և զարգացրել է մի քանի ռեստորաններ և սրճարաններ, որոնցից երկուսը (Gayane’s, ПАНАЕХАЛИ) ղեկավարում է մինչ այժմ։ Զուգահեռ նրա «ձեռքի տակով» են անցել մոսկովյան և այլ քաղաքների բազմաթիվ հայտնի ռեստորաններ և սրճարաններ։ Չկա մի հարց այս բիզնեսում, որին Գայանեն չտիրապետի 200%-ով։
Գայանեն ռեստորանային բիզնեսում իր առաջին քայլերը Գայանեն արել է 1994 թ․ որպես մատուցողուհի։2001թվականից Գայանեն զբաղվում է սեփական ռեստորանների զարգացմամբ։ Նա նաև օգնում է այլ բիզնեսմենների՝ ստեղծել և զարգացնել յուրահատուկ և հաջողակ ռեստորաններ կամ սրճարաններ։ Գայանեն նաև հիանալի խոհարար է և ռուսերեն «Кухня Гаяне-джан. Армянские кулинарные рецепты» գրքի հեղինակը։
Գայանեն նաև հայ մշակույթի և Հայաստանի ակտիվ քարոզիչներից է Ռուսաստանում։ Փնտրեք նրա անունն ինտերնետում՝ ավելին իմանալու համար։
Ուզու՞մ եք օգտագործել Գայանեի փորձը Ձեզ մոտ
Մայիսի 7-ին և 8-ին, DoubleTree by Hilton հյուրանոցում Գայանեն կանցկացնի բացառիկ թրեյնինգ։ Նա կխոսի ռեստորանային բիզնեսի բոլոր ասպեկտներից․
•Ֆինանսներ
•Տեխնիկա
•Վաճառքներ
•Մարքեթինգ
•Սպասարկում
•Կառավարում
Թրեյնինգի ընթացքում Գայանեն կկիսվի ինչպես հաջողության բերող սեփական գաղտնիքներից, այնպես էլ այն սխալներից, որոնցից պետք է խուսափել։ Այս թրեյնինգը Ձեր բիզնեսը նոր մակարդակի կբերի։ Միայն պատկերացրեք՝ թրեյնինգից հետո
•Դուք Ձեզ մոտ կիրառում եք Գայանեի լավագույն գաղտնիքները
•Ձեր վաճառքներն էականորեն աճում են
•Ձեր սպասարկումն առանձնանում է մյուսներից իր որակով
•Դուք կիրառում եք մարքեթինգային ամենաարդյունավետ գործիքները
•Լուծում եք մենեջերիալ բոլոր խնդիրները
Նման հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Այս թրեյնինգից հետո Ձեր բիզնեսն այլևս երբեք առաջվանը չի լինի։
Ի՞նչ կասեք։
Պարզապես համեմատեք։ Որքանո՞վ կաճեն Ձեր վաճառքները, եթե ներդնեք թրեյնինգում վերցրած գաղտնիքներն ու նրբությունները։ Միգուցե 20%, գուցե 10%։ Լավ համարենք՝ 5%։
Այս թրեյնինգը լավագույն ներդրումն է, որ կարող եք անել բիզնեսի զարգացման համար։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: