«Հանդիպում էթնիկ մշակույթի հետ». կրթական ծրագրերի շարք
«Հանդիպում էթնիկ մշակույթի հետ». կրթական ծրագրերի շարք
«Հանդիպում էթնիկ մշակույթի հետ» կրթական ծրագրերի շարքը ներառում է ժողովրդական արվեստի ավանդույթները կրող, արդիական 3 դասընթաց.
«Գորգի այբուբեն» գորգագործության դասընթաց
Այս դասընթացի մասնակիցները բացահայտելով գորգարվեստի գաղտնիքները, ծանոթանալով գորգի այբուբենին՝ դասընթացի ավարտին կկարողանան ինքնուրույն գործել փոքրիկ գորգի նմուշներ: Գորգագործության հմտություններն ուսուցանելու է ժողովրդական վարպետ Սյուզաննա Ավետիսյանը:
Դասընթացի տևողությունը՝ 4 ամիս, շաբաթական 1 օր. տևողությունը՝ 2 ժամ
«Ասեղնահյուսք» ասեղնագործության դասընթաց
Ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը կուսուցանի ասեղնագործել զարդանախշեր՝ հարթակարի, գծակարի, խաչկարի և այլ կարատեսակներով, կծանոթացնի նաև հայկական ավանդական կարատեսակներին:
Դասընթացի տևողությունը՝ 4 ամիս, շաբաթական 1 օր. տևողությունը՝ 2 ժամ
«Պարի լեզուն» պարի դասընթաց
Դասընթացի շնորհիվ հնարավորություն կունենաք բացահայտելու էթնիկ պարերի առանձնահատկությունները. ծագումնաբանությունը, ուղղությունը, տեսակները:
Մշակույթի համալսարանի դասախոս, փորձառու պարուսույց Լյուդվիգ Պողոսյանի հետ միասին սովորենք ծիսական, մարտական, հարսանեկան պարեր:
Դասընթացի տևողությունը՝ 6 ամիս, շաբաթական 1 օր. տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե
Բոլոր դասընթացների համար գործում է նաև աբոնեմենտային ճկուն համակարգ. այն հնարավորություն է ընձեռում մասնակցել դասընթացներին զեղչային նկատելի առավելությամբ:
Մասնակիցներին Կենտրոնի կողմից տրվում են հավաստագրեր: