World Melanoma Day: Be Aware, Prevent Melanoma
Եղե՛ք Տեղեկացված, Կանխարգելե՛ք Մելանոման
Մայիս ամիսը հռչակված է որպես Մելանոմայի դեմ պայքարի ամիս, իսկ Մայիսի 11-ը՝ «Մելանոմայի դեմ պայքարի միջազգային օր»։
Արդեն 4-րդ տարին է Գլոբալ Շեյփերս Երևանը և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցացիան նախաձեռնել են ՈՉ ՄԵԼԱՆՈՄԱՅԻՆ իրազեկության արշավը։ Նախաձեռնության շրջանակներում մայիս ամսվա ընթացքում կիրականացվի տեղեկատվության տարածման և հանրային իրազեկման միջոցառումների շարք:
Մայիսի 11- ին արշավը կեզրափակվի ԲԱՐեԳՈՐԾական միջոցառմամբ երևանյան “Paparazzi Club” ակումբում․ կիրականացվի Դրամահավաք, որից գոյացած ողջ գումարը կուղղվի տարաբնույթ հիվանդություններով Երեխաների բուժմանը։
Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է և ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկի քաղցկեղի այլ տեսակների շրջանում, որից տարեկան մահանում է 48.000 մարդ։ Մաշկի քաղցկեղի պատճառով մահացության ամենահաճախ հանդիպող պատճառն է (75%)։ Ամբողջ աշխարհում ամեն տարի բժիշկներն ախտորոշում են մելանոմայի շուրջ 160,000 նոր դեպքեր։ Կանանց մոտ մելանոմայի տեղակայման ամենահաճախ հանդիպող շրջանը սրունքներն են, իսկ տղամարդկանց մոտ՝ մեջքի շրջանը։
ՈՉ ՄԵԼԱՆՈՄԱՅԻՆ արշավի շրջանակներում մայիսի 11-ին տեղեկատվական հանդիպում և բաց քննարկում է կազմակերպվել Հայաստանի Ամերիկյայն Համալսարանում՝ ՀԱՀ մագիստրոսների ուսանողական խորհրդի հետ համատեղ։ Հանդիպմանը ոլորտի առաջատար մասնագետը հանրությանը կներկայացնի մաշկի քաղցկեղի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, կիրազեկի կանխարգելման ու պաշտպանման միջոցներին, որին կհաջորդի հարց ու պատասխանը։
Մայիս ամսվա ընթացքում կիրականացվեն նաև քաղաքացիների անվճար խորհրդատվություն և ախտորոշում բարձրակարգ մասնագետների կողմից Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում և Մուրացանի հիվանդանոցում:
——————————
«Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի»-ն Համաշխարհային Տնտեսական Ֆորում-ի (World Economic Forum) նախաձեռնություններից է: Նորաստեղծ այս ցանցը գործում է 450 քաղաքներում և 5,000-ից ավելի անդամ ողջ աշխարհում: Այն գործում է Համաշխարհային Տնտեսական Ֆորումի հովանու ներքո՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին մասնակցել տեղական, տարածաշրջանային և գլոբալ գործընթացներին ևխթանել հանրային շահերին հասցեագրված նախաձեռնուցությունների զարգացումը:
Գլոբալ Շեյփերս Երևանը ստեղծվել է 2012թ.-ի հուլիսին և ներկայումս համախմբում է 18 ակտիվ և խանդավառ երիտասարդների ազդեցիկ և դրական փոփոխության միտված նախագծերի շուրջ:
Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան հիմնադրվելէ 2012 թվականի սեպտեմբերին:
Ասոցիացիայի հիմնական նպատակն է զարգացնել արյունաբանության և ուռուցքաբանության, ինչպես նաև դրանց հետ առնչվող բժշկական և գիտական ոլորտները:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Ընկույզկոտրուկի գաղտնիքը
Drama Theatre named after Результаты поиска Hra...
Տոմսերի արժեքը` 2000, 3000դր:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: