Exhibitions
Միկա Վաթինյան «Նկարագրություն» անհատական ցուցահանդես
Միկա Վաթինյանի առաջին անհատական ցուցահանդեսին ներկայացվելու է Վաթինյանի վերջին տարիներին արված կոնցեպտուալ լուսանկարչական չորս շարքերը որոնց մասին ոչ ոք համարյա բան չգիտի, քանզի Միկան հայտնի է որպես Deenjes խմբի համահեղինակ, մեկ ֆիլմի ու մեկ մուլտֆիլմի ռեժիսոր, դերասան ու վերջերս նաև ռուսական տեսահոլովակների production manager, բայց հաստատ ոչ ժամանակակից արվեստագետ, չնայած, եթե հավատանք համադրող Վիգեն Գալստյանին խոսքին՝ նա արդեն տաս տարուց ավել նկարում է ու բավականին լուրջ գործեր ա ներկայացնելու էս ցուցահանդեսում:
Միկան օգտագործում է լուսանկարչությունը որպես ենթագիտակցության լեզու` ի դեմս փիլիսոփայության, քաղաքականության ու տեսության ու վերհանում է ֆոտոյի «պարադոքսալ ինքնությունը, կամ ավելի շուտ այդ ինքնության բացակայությունը»:
