Other
Սկսնակների ֆրանսերեն ակումբ
Միշտ ցանկացե՞լ եք սովորել ֆրանսերեն՝ սիրո լեզուն, Մոլիերի, Ֆլոբերի, Փոքրիկ Իշխանի, Աստերիկսի և Օբելիկսի, Ամելիի և Լյուկ Բեսսոնի, Կամյուի և Սարտրի, Գոտյեի և Շանելի լեզուն, 29 երկրների պաշտոնական լեզուն, որով խոսում է 130 մլն մարդ աշխարհում:
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆրանսերեն ակումբի նոր հանդիպումներ ենք նախաձեռնում, որոնք նախատեսված են սկսնակների համար: Մեր հյուրն է Մարգոն՝ Ֆրանսիայից ժամանած «Դեպի Հայքի» կամավոր, ով վարելու է դասերը և ծանոթացնելու մեզ ֆրանսիական մշակույթին և լեզվին:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ ԷՕՆի հյուրասիրությունը)
