Հայ-Ռուսական ֆիլմի երեկո
Դուդուկի հնչյուններ, հրաշալի պարեր, գեղեցիկ լեզու, գրավիչ բնանկարներ, հուզիչ պատմություն, համեղ խոհանոց: Ջորջ Գորդոն Բայրոնն ասել է. «Եթե ճիշտ մեկնաբանել Սուրբ Գրությունը, ապա դրախտը գտնվել է հենց այստեղ»: Խոսքը Հայաստանի մասին է:
Մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, ԷՕՆում կայանալու է 2 կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն «Ռուսաստանից՝ սիրով» ընդհանուր թեմայի շրջանակներում՝
Համլետ Դուլյան՝ «Սուզվելով կրակի մեջ»
էվելինա Բարսեղյան՝ «Մի մարդ ձեզ սիրում է»
Երկու ֆիլմերն էլ ցուցադրվելու են ռուսերեն ենթագրերով: Առաջին ֆիլմը արևմտահայերեն և թուրքերեն է, երկրորդը՝ արևելահայերեն:
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրավենիք)
Միջոցառման կազմակերպիչն է ռուսահայ Փառանձեմ Սահակյանը, ով այժմ բնակվում է Երևանում և աշխատում Սայաթ- Նովա փառատոնի շրջանակներում:
