Ընդունելություն ամերիկյան համալսարան
ICLT կենտրոնն ուրախ է Ձեր հետ կիսվելու ամերիկյան համալսարանների ընդունելության կարգի, առանձնահատկությունների, պահանջվող փաստաթղթերի, ինչպես նաև քննությունների մասին:
Եթե Ձեր երեխան սովորում է 10-11 դասարաններում, և նպատակ ունեք ուսումը շարունակել տեղի ամերիկյան կամ արտասահմանյան համալսարաններում, ապա այս միջոցառումը կծառայի իր նպատակին՝ ծանոթացնելու Ձեզ ընդունելության ողջ գործընթացին:
Հանդիպումը կազմակերպվում է ETS ամերիկյան կազմակերպության կողմից լիազորված TOEFL iBT թեստային կենտրոնի հետ համատեղ: Հանդիպման ընթացքում Դուք կիմանաք, թե ինչպիսի տարբերություններ կան տեղի պետական և ամերիկյան համալսարանների ընդունելության կարգերի միջև, ինչպես պետք է լրացնել ամերիկյան համալսարանի հայցադիմումը, ինչ փաստաթղթեր պատրաստել և, ամենակարևորը, որ քննություններն են պահանջվում ընդունելության համար: Մենք նաև տեղեկատվություն կտրամադրենք, թե ինչպես կարելի է պատրաստվել տվյալ քննություններին և կատարել պաշտոնական գրանցումները:
Հանդիպման մասնակիցներին կտրվեն այցեքարտեր, որով Ձեր երեխան կարող է անցնել անգլերեն լեզվի (Toefl) և մաթեմատիկայի (Sat) գիտելիքների ստուգում անվճար հիմունքներով մեր կենտրոնում:
