Ուժից ուժեղ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ում գործող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ակումբը սիրով հրավիրում է կինոդիտման, որը տեղի է ունենալու սույն թվականի մայիսի 10-ին, ժամը 18:00-ին:
Դիտելու ենք «Ուժից ուժեղ» («Сильнее силы» ) փաստագրական ֆիլմը: Այս ֆիլմը հստակ նկարագրում է ոչ բռնի պայքարի մեթոդը, որի հիմնադիրը, գաղափարախոսն ու կրողը Մահաթմա Գանդին է: Գանդիի կիրառած մեթոդն այնքան ուժեղ էր, որ Հնդկաստանն ազատագրեց բրիտանական տիրապետությունից: Անզեն մարդիկ իրենց միասնության ու կամքի շնորհիվ դուրս եկան պայքարի, կարողացան ստիպել իշխանությանը գործել այնպես, ինչպես ժողովուրդն է կամենում: Արդյունքը փայլուն էր, քանի որ ժողովրդի կամքը կատարելուց բացի բրիտանական կառավարության համար այլընտրանք չկար: Ֆիլմի ցուցադրման լեզուն ռուսերենն է, իսկ քննարկումը լինելու է հայերենով:
Այսպիսով, հանդիպում ենք մայիսի 10-ին ԿՌԿ-ում: Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք Ձեզ:
