Եվրոպայի օր. Պարի վարպետության դաս
Պարե՛ք մեզ հետ և շարժվե՛ք Եվրոպայի ռիթմով:
Եթե դուք ունեք երաժշտական կիրք ու ռիթմի զգացողություն, ապա բաց մի թողեք տաղանդավոր Միրչա Էքսարկուի պարի վարպետության դասերին մասնակցելու հնարավորությունը:
Միրչան Ռումինիայի ամենաերիտասարդ պարուսույցներից է: Փողոցային պարերում ունեցած տաղանդն ու ստեղծարարությունը շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել նրան: Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ սկսել է դասավանդել հիփ-հոփի յուրահատուկ ոճեր:
Դուք իսկապես պետք է տեսնեք նրան պարելիս: Միացեք վարպետության դասերին և Միրչայի ու տեղացի պարուսույցների հետ կիսեք պարելու ուրախությունը:
Դասընթացները տեղի կունենան մայիսի 17-19-ը Երևանում: Առաջին տեսական դասընթացից հետո Միրչան կընտրի գործնական դասընթացի մասնակիցներին, ովքեր էլ նրա հետ միասին պար կբեմադրեն:
