Other
Գերմաներենի երկարաժամկետ դասընթաց
Blue Book Training & Coaching Center-ը Լոֆթում սկսում է գերմաներենի երկարաժամկետ դասընթաց՝ լեզվի A2 կամ ավելի բարձր մակարդակ ունեցողների համար։ Ինտերակտիվ դասընթացների ընթացքում ուսումնասիրելու ենք Գերմանիայի մշակույթը՝ խոսելով բացառապես տվյալ երկրի լեզվով։ Որպես առաջին դասընթացի թեմա՝ ընտրվել է գերմանական խոհանոցը, դեմ չեք չէ՞ ։) ։ Ի դեպ, մասնակիցները ևս ազատ են առաջադրել թեմաներ և դրանց շուրջ քննարկումներ ծավալել։
Այս դասըթացը հիմնված է շփման վրա։ Սա նշանակում է, որ արդեն շատ կարճ ժամանակահատվածում կզարգանա մասնակիցների՝ գերմաներեն լեզվի խոսակցական հմտությունները։
Դասընթացի հաճախականությունը՝ շաբաթական երկու օր
Տևողությունը՝ 1․5-2 ժամ
Յուրաքանչյուր դասի արժեքը՝ 2000 դրամ
