Other
Մետաքսանկարչության վարպետության բաց դաս
Ամռանն ընդառաջ՝ հրավիրում ենք՝ մասնակցելու մետաքսանկարչության վարպետության դասի՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնում: Սիրելի մասնակիցներ, ձեր մասնակցությունը հաստատելու համար պետք է նախապես գրանցվեք:
Գումարը՝ 5000 դրամ:
Վարպետության դասի ողջ հասույթը տրամադրվելու է մեր կենտրոնի տարածքի վարձակալությանն անհրաժեշտ գումարի մի մասը լրացնելուն: Հիշեցնենք, որ մեր կենտրոն են հաճախում նաև անապահով ընտանիքների երեխաներ՝ միանգամայն անվճար հիմունքներով:
Այս դասերի շնորհիվ մենք կարողանում ենք պահպանել մեր առաջնահերթությունը՝ այն է՝ հավասար հնարավորություններ բոլոր երեխաներին: Նյութերը տրամադրում ենք մենք:
Սիրով՝ Մուղդուսյան արվեստի կենտրոն
