Ցուցահանդես. Ներկան անցյալը ապագան
Հատուկ հյուր՝ Վահրամ Մթնշաղ
Մայիսի 15-ին հրավիրում ենք բոլորին ներկա լինելու վանաձորցի տաղանդաշատ արվեստագետ Դավիթ Եղյազարյանի ցուցահանդեսին, որն ուղեկցվելու է հեղինակային երգի կատարմամբ` միջոցառման հատուկ հյուրն է Վահրամ Մթնշաղը՝ հեղինակային կատարող:
Դավիթի արվեստը զգացողություն է, իսկ նկարելը նրա համար՝ կենսակերպ: Ու զգալ-տեսնել-լսելու համար այս ամենը ուղղակի պետք է գալ Էօն այս կիրակի:
Դավիթ Եղիազարյանը ծնվել է 1991-ին Վանաձորում: Սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի և գծագրության բաժնում: Գեղանկարչությանը կից նվագել է փողային նվագախմբում և YAN ռոք խմբում: Ունեցել է մի շարք ցուցահանդեսներ Վանաձորում, ինչպես նաև արտերկրում՝ Ֆրանսիայում, Իտալիայում:
Մուտքը՝ 1000, դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
