Թանգարանների գիշերը ՀՅԴ պատմության թանգարանում
ՀՅԴ պատմության թանգարանը հրավիրում է բոլորին մասնակցելու մայիսի 21-ին կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է Հայոց պետականության վերականգնման 98-ամյակին և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անկախության 25-ամյակին։ Թանգարանում այդ օրը գործելու է «ՀՅԴ հիմնադիր այրերը» 2015 թ. դեկտեմբերի 18-ին բացված ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև լինելու է «Անկախության ճանապարհով» խորագիրը կրող բացօդյա ցուցադրություն, որն ուղեկցվելու է երգ ու պարով` երաժշտական և պարային խմբերի մասնակցությամբ։ Թանգարանում ելույթ է ունենալու նաև «Դետք» խումբը։ Միջոցառումն անցկացվում է «Թանգարանների գիշեր» միջազգային ծրագրի շրջանակում՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրով։
ՀՅԴ պատմության թանգարանի մուտքը մշտապես ազատ է և անվճար, իսկ միջոցառման մեկնարկի ժամն է 18։00-ն։ ՀՅԴ պատմության թանգարանը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մհեր Մկրտչյան 12/1 հասեցում:
