Ներդաշնակ զարգացման խմբակ
Շաբաթ և կիրակի օրերին 1-3 տարեկան երեխաներին և նրանց մայրիկներին հրավիրում ենք ներդաշնակ զարգացման խմբակ։
Խմբակի խնդիրներն են․
• Օգնել մայրիկներին ճիշտ կազմակերպել երեխայի բնականոն զարգացումը,
• Զարգացնել երեխաների կապակցված խոսքը, ստեղծագործական կարողությունները, երաժշտական լսողությունը, ռիթմի զգացողությունը, մանր մոտորիկան,
• Ծանոթացնել շրջակա աշխարհին։
Երեխայի զարգացմանը զուգահեռ մայրիկները
• կստանան փոքրիկների բնականոն զարգացման վերաբերյալ խորհրդատվություն,
• կծանոթանան երեխաների զարգացման փուլերին,
• կօգնեն փոքրիկին հաղթահարել տարիքային ճգնաժամերը։
Պարապմունքները կազմակերպվում են շաբաթական 2 անգամ՝ 1,5 ժամով` շաբաթ և կիրակի օրերին ժամը 12:00-13:30:
Մեկ ամսվա կամ 8 հանդիպման վճարը՝ 18.000 դրամ:
Մասնակցելու համար հարկավոր է նախօրոք գրանցվել:
Հասցե՝ Զարուբյան 4, բն 11 (Կասկադի հարևանությամբ):
