ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառութան օր
Մայիսի երրորդ կիրակին, որն այս տարի մայիսի 15-ն է, աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը:
"Իրական Աշխարհ, Իրասկան Մարդիկ" և "Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք" (PINK Armenia) հասարակական կազմակերպությունները, հրավիրում ենք ձեզ, Մայիսի 15-ին, Շարլ Ազնավուրի հրապարակում (Կինո Մոսկվայի հարակից տարածք) ժամը 18:00-20:00 իրականացվող հանրային միջոցառմանը` ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառության օրվան նվիրված:
Միջոցառման ընթացքում իրականացվելու է մրցույթ, որի ժամանակ անցորդներին կուղվեն ՄԻԱՎ-ի փոխանցման ու կանխարգելման վերաբերյալ հարցեր և ճիշտ պատասխանողներին կհանձնվեն խրախուսական նվերներ, որոնք տրամադրել են ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Թեմատիկ Խմբի անդամ կազմակերպությունները (UNAIDS, UNICEF, UNFPA, WHO):
Միջոցառման ավարտին` 19:30-20:00-ին, կիրականացվի մոմավառություն:
