Երեխաներն ու հայ դասականները
Մենք սիրում ենք լավ երաժշտություն եւ շատ ենք ուզում այդ սերը փոխանցել նաեւ երեխաներին :)
Յուրաքանչյուր շաբաթ կամ կիրակի կարող եք միանալ ՏաՏայի ընտանեկան համերգների ծրագրին՝ նախապես մանրամասներին տեղեկանալով մեր էջում: Գարնանային մեր հաջորդ համերգը դասական երաժշտությանն է նվիրված՝ մայիսի 14-ին, 17:00-ին:
Համերգային ծրագրի ընթացքում ֆլեյտայի եւ դաշնամուրի նվագակցությամն հնչելու են հայ երգահանների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Խ. Ավետիսյան, Ս. Ջրբաշյան. կատարելու են փորձառու երաժիշտներ` The Sounds of Art ջազային նվագախմբի հիմնադիր, ֆլեյտահարուհի Սյուզաննա Բարսեղյանը եւ դաշնակահարուհի Անի Թուրվանդյանը, ովքեր, ի դեպ, նույնպես մայրիկներ են: Համերգների ընթացքում մենք անպայման պատմում ենք հնչող գործիքների մասին, երբեմն նույնիսկ երեխաները փորձելու հնարավորություն են ունենում:
Համերգը նախատեսված է 0-12 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին, փոքրերի համար խաղեր ու զբաղմունք ենք ապահովում, որպեսզի կարողանան վայելել երաժշտությունը:
Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք
