Other
High On Type Performance and Lecture
High On Type-ի չորս տառասեր տղաները՝ Հանսը, Վինսենտը, Իվոն ու Խիդոն երկրորդ անգամ են Երևանում: Նրանց առաջնորդությամբ մի խումբ թումոցիներ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ուսումնասիրում ու փորձարկում են հայկական ու լատինական տառատեսակները՝ դառնալով արհեստավարժ գեղագրողներ: Այս ամենը շատ լավ է, բայց մենք չէինք կարող թույլ տալ, որ տղաների ստեղծած տառային էսթետիկան միայն մենք տեսնենք. այնպես որ՝ բոլորին հրավիրում ենք Թումո, որտեղ մայիսի 17-ին՝ 20:00-ին տղաները միաժամանակ կանցկացնեն գեղագրական պերֆորմանս ու դասախոսություն: Նրանք կխոսեն տառատեսակների, դրանց դիզայնի ընթացքի ու գեղագրական ուսումնասիրությունների մասին, ցույց կտան իրենց վերջին գործերն ու տեղում կկիսվեն իրենց աշխատանքի ընթացքով:
Կսպասենք բոլոր գեղագրասերներին :) մայիսի 17-ին:
