Other
Ի՞նչ է անհրաժեշտ VOLO ընկերությունում աշխատելու համար
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և VOLO ընկերությունը հայտարարում են պրակտիկայի ծրագիր, որի ընթացքում կանցկացվեն ծրագրավորման ինտենսիվ դասընթացներ։ Ծրագրի ավարտին որակավորված մասնակիցները կմիանան Volo ընկերության թիմին։
VOLO ընկերությունն աշխարհի առաջատար ինովացիոն ընկերություններից է, որն օգնում է ձեռնարկություններին ավելի արագ ստեղծել նորարար լուծումներ՝ օգտագործելով .NET տեխնոլոգիաներ։ Այս ամենը իրականություն դարձնելու համար՝ VOLO ընկերությունն աշխատանքի է ընդունում միայն պայծառ ուղեղների, այլ ոչ ուղղակի մարդկանց; պայծառ, այլ ոչ մեծ թիմերի, որոնք ունակ են գերազանց մակարդակով իրականացնել հանճարեղ գաղափարներ։ VOLO-ն ունի Սիլիկոնյան հովտին բնորոշ դինամիկ և աշխույժ աշխատանքային միջավայր։
