Ես՝ սպենդիարյանական կերպարների խճանկարում
ԱլեքսանդրՍպենդիարյանի տուն-թանգարան
Թանգարանային գիշեր – 2016 •19:00-22:00
«Ես՝ սպենդիարյանական կերպարների խճանկարում» ինտերակտիվ ներկայացում թանգարանի պուրակում:
Այցելուները կհայտնվեն Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պատմական գործողությունների կենտրոնում.
Թումանյանի և Սպենդիարյանի հետ կստեղծեն «Ալմաստը», Թաթուլի և Ալմաստի հետ սեղանի շուրջ կմասնակցեն խնջույքին, հայոց զորքի հետ կկռվեն պարսից Նադիր շահի բանակի դեմ և միասին կպարեն մեր հաղթական պարը:
Ինտերակտիվ ներկայացումը իրականացվել է
«Երիտասարդ ստեղծագործողների միության» և «Ուսանողական թատրոնի» մասնակցությամբ և աջակցությամբ:
Սցենարի հեղ.՝ Վալենտինա Հովհաննիսյան
Ռեժիսոր` Արտակ Սարգսյան
•22:00 - 24:00
Չխախտելով թանգարանային գիշերվա ավանդույթը այցելուները կճաշակեն «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով» տուն-թանգարանի պատշգամբում
Ինչպես միշտ սիրով սպասում ենք Ձեզ:
