Party
Fashion Show
Մասնակցում են ինչպես հայտնի, այնպես էլ նոր անուններ` Գայանե Մարտիրոսյան-Maloyan նորաձևության տուն, ArmiMarti նորաձևության տուն, Loom Weaving խանութ-սրահ, Mosiny խանութ- սրահ, Caritas, Մարինե Սողոյան, Ararta հայկական բրենդ, Անուշիկ Սարոյան, Աննա Միրզոյան, Կարեն Գիշյան, Լիանա Խաչատրյան:
Ցուցադրությանը մասնակցում են քաղաքի լավագույն մոդելները: Գործելու են հատուկ զեղչեր և յուրաքանչյուրը հենց պոդիումից կարող է ձեռք բերել իր հավանած հագուստը կամ աքսեսուարները: Մենք ներկայացնում ենք հայ արտադրողներին և դիզայներներին և կոչ անում ընտրել հայկականը: Մենք ասում ենք «Հայկականը նորաձև է» և «Made in Armenia is the best»:
Fashion Show-ի մուտքը հրավիրատոմսերով և տոմսերով: Տոմսերի քանակը խիստ սահմանափակ է: Արժեքը` 3000 դրամ, afterparty-ի մուտքն ազատ է:
