Արագ ծանոթացում
Ասում են՝ Երևանը փոքր քաղաք է: Եվ զարմանալի է, թե որքան շատ են հետաքրքիր, խանդավառ, խելացի մարդիկ, ում դեռ չենք ճանաչում: Արագ ծանոթացումների այս միջոցառումը հրաշալի հնարավորությունը է ուղղելու այդ բացթողումը: Ընդամենը մեկ երեկոյի ընթացքում կհանդիպեք մի խումբ հետաքրքիր և շատ տարբեր մարդկանց, նոր ծանոթություններ ձեռք կբերեք:
Գաղափարը հետևյալն է: Յուրաքանչյուր մասնակցի հետ ծանոթանալու համար ձեզ տրվում է 5 րոպե: Կարող եք ամեն տեսակի տարօրինակ հարցեր տալ և լսել հետաքրքիր պատասխաններ, փորձել հասկանալ խոսակցի բնավորությունը: «Ի՞նչ կտանեիր քեզ հետ անմարդաբնակ կղզի»: «Եթե կենդանի լինեիր, ի՞նչ կլինեիր»: 5 րոպեն լռանալուն պես զանգը հնչում է, անցնում եք հաջորդ մասնակցին: Միջոցառման ավարտին ժամանակ կունենաք ազատ շփվելու երեկոյի բոլոր մասնակիցների հետ:
Մուտքը՝ 1000 դրամ, ներառյալ ԷՕՆի հյուրասիրությունը
Միջոցառումը նախատեսված է 16 և բարձր տարիքի մարդկանց համար:
