Concert
Կլառնետի դասական համերգ
Մենակատար՝ Գևորգ Բադալյան
Մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա կլառնետի դասական համերգային երեկո, որը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Գևորգ Բադալյանի առաջին մենահամերգն է:
Ծրագրում՝
Վեբեր «Կոնցերտ N 2» 1-ին մաս,
Մոցարտ «Կոնցերտ» 1-ին մաս,
Մեսսաժե «Կոնկուրսային սոլո»
Պեդրո Էդուրալդե «Չարդաշ»
Ն. Ռիմսկի - Կորսակով «Բոռի թռիչքը»
Մուտքն ազատ է:
