Կարեն Սմբատյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես
Թանգարանների միջազգային օրը` 2016 թ. մայիս 18-ին, ժամը 15:00 Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարան-արվեստանոցում կբացվի Կարեն Սմբատյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բաց է նաև մայիսի 21-ին` «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում:
Մուտքն ազատ է: Հասցե՝ Մաշտոցի պող. 45 ա:
Կարեն Սմբատյանը (1932, Գյումրի -2008, Երևան) Հայաստանի ամենաճանաչված նկարիչներից էր: Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվ. Կերպարվեստի ուսումնարանը և հայկական գեղանկարչության կոլորիստական, այսինքն գույնին նախապատվություն տվող (Մ. Սարյան, Հ. Կալենց, Մ. Ավետիսյան և այլք) նկարիչների խմբի նկատելի ներկայացուցիչն էր: Սերո Խանզադյանի, Սիլվա Կապուտիկյանի, Կարեն Սիմոնյանի, Հայրիկ Մուրադյանի, Արցախյան ազատամարտի նշանավոր անհատականությունների բարեկամն էր ու ընկերը: Հայ և օտար հանդիսատեսները մեծ հետաքրքրությամբ են դիտել Կարենի վառ գեղանկարները:
