“Հաբսբուրգյան Ավստրիայի անհայտ հայ ռազմագերիները 1915-1917 թթ.”
Զեկուցող` Յասմին Դում-Թրագուտ (Ավստրիա) Զալցբուրգի համալսարանի հայագիտության կենտրոնի ղեկավար
Վիեննայի Համալսարանը, Վիեննայի Բնական Պատմության Թանգարանը ինչպես նաև այլ փոքր արխիվներ պարունակում են ավստրիացի մարդաբան Ռուդոլֆ Փյոխի կազմած` Առաջին Աշխարհամարտի «Ռուսական ռազմագերիներին» վերաբերվող լայնածավալ և գրեթե չուսումնասիրված նյութեր և փաստաթղթեր:
Փյոխը մարդաբանորեն չափագրել է, փաստագրել, լուսանկարել, ձայնագրել է 1915-1917 թթ. Հաբսբուրգյան Ավստրիայի ռազմական ճամբարներում գտնվող «ռուսական» 5000 ռազմագերիների: Այս հազարավոր ռազմագերիներից 187-ը հայ զինվորներ են եղել: Ներկայումս մշակվել է ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել 187 հայ ռազմագերիների ինքնությունը և կյանքի պատմությունը, որը մասն է կազմել Վիեննական ռասսայական հետազոտության՝ համագործակցելով ռազմագերիների բնակության վայրի հայկական համայնքների կամ ժառանգների հետ, և հետ վերադարձնել նրանց դեմքերն ու ձայները իրենց ծննդավայրեր՝ Հայաստանում ցուցահանդեսի միջոցով: Ձեռնարկվելու է ընդարձակ ուսումնասիրություններ Ավստրիայի և Հայաստանի արխիվներում: Ծրագրով նախատեսված է նաև հետևել այս ռազմագերիների հետագա ճակատագրին և պատմությանը Հայաստանում, գտնել դրանց ժառանգներին և հնարավորինս փաստագրել այդ ընտանիքների պատմությունը մինչև մեր օրերը: Զեկուցման ընթացքում կներկայացվեն 100 տարվա վաղեմություն ունեցող ձայնագրություններ:
