The Clown. մոնոներկայացում Լոֆթում
Ռեժիսուրան և ձևավորումը՝ Հարություն Գալֆայանի
Դերասան՝ Հարություն Գալֆայան
Մայիսի 28-ին՝ ժամը 19։00-ին, Լոֆթում տեղի կունենա Հարություն Գալֆայանի՝ «The Clown» կամ «Տրակտատ հրաժարականի մասին» մոնոներկայացման պրեմիերան՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի։
Հրաժարական թագից, ունեցվածքից իշխանությունից:
Սակավներին է հաջողվում արքա ծնվել,իսկ ընտրյալներին արքա մեռնել:
Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլև այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն: Բայց հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ: Իսկ Իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը,իրականության զգացողությունը և սուտը, կեղծիքը, քծնանքն ու ստորաքարշությունն է դառնում միակ ճշմարտությունը:
Բռնակալները օրերից մի օր հրաժարական են տալիս: Իսկ ձեր արքաները հրաժարական տալի՞ս են:
Ժանրը՝ տրագիկոմդեիա համեմված ֆարսով
Մուտքավճար՝ 1000 դրամ
