Other
Ճանապարհ դեպի հաղթանակ
Մայիսի 27-ին, ժամը 16:00-ին, «Արտբրիջ» սրճարան-գրախանութում տեղի կունենա “Կոլլաժ” հրատարակչության կողմից հրատարակված «Ճանապարհ դեպի հաղթանակ» եռալեզու գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը, նվիրված ղարաբաղյան շարժման 28 և անկախության 25 ամյակին:
Ֆոտոալբոմում տեղ են գտել մոտ 200 լուսանկար՝ համառոտ մեկնաբանություններով և նկարագրություններով: Այն ընգրկում է Ղարաբաղյան շարժումից մինչև 1994-ի հրադադարը, ներառելով 1988-ի երկրաշարժը, բլոկադայի տարիները, «Կոլցո» օպերացիայի հետևանքով կորցրած Գետաշենը:
Լուսանկարների հեղինակն է Աշոտ Մուրադյանը:
Տեքստերը՝ պ.գ.թ. Հայկ Դեմոյանի:
Թարգմանությունը՝ Նունե Դիլանյանի:
Դիզայնը՝ Գևորգ Պապյանի:
