Ստարտափները վաղ շրջանում. Microsoft ինովացիոն կենտրոնի փորձը
Ինչու՞ որոշ ստարթափներ հաջողվում են, իսկ որոշները՝ ոչ: Ինչպե՞ս են դրանք ստանում ֆինանսավորում, ձեռք բերում իրենց առաջին հաճախորդներին: Ինչպե՞ս են ընտրում թիմակիցներին և կազմակրելում իրենց աշխատանքային օրը:
Այս ամենի մասին կխոսի մեր հյուր Արտաշես Վարդանյանը (Microsoft Innovation Centre), ով MIC-ի ստարտափների օրինակով կներկայացնի ստարտափների աշխատանքը, հիմնական սխալները և հաջողության պատմությունները:
-------------
Արտաշեսը ներկայացնում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Նա խանդավառ ստարտափեր է, տեխնոլոգիական ապրանքների սիրահար, ֆինանսների և կառավարման փորձագետ: Արտաշեսը հաճույքով է մասնակցում հայաստանյան ստարտափների էկոհամակարգի կառուցմանը: Մեծ ընկերության փոքր մասնիկ լինելը և ստարտափերներին ճանաչելն իսկական առավելություն է: Արտաշեսը մշտապես սովորում է ինքնազարգացման համար և կիսվում իր փորձով ու գիտելիքներով մյուսների հետ: Նա աշխատել է 20 ստարտափերների հետ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից և օգնել նրանցից վեցին աշխատել մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար: Եթե չես իրագործում երազանքդ, մեկ ուրիշը վարձում է քեզ՝ իր երազանքն իրագործելու:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
