Other
Բեթմենի Օր ԷՕՆում
Սիրելի՛ ԷՕՆցիներ, եթե դուք ունեք կոմիքսների մեծ հավաքածու, եթե դիտել եք Բեթմենի բոլոր ֆիլմերը և գիտեք նրա մասին ամեն ինչ կամ պարզապես սիրում եք այս սուպերհերոսին, ապա շտապե՛ք ԷՕՆ, որովհետև ուրբաթ օրը՝ մայիսի 27-ին՝ ժամը 19:30-ին, միասին նշելու ենք մեր սիրելի Բեթմենի ծննդյան օրը: Բաժանվելու ենք թիմերի և ստուգելու ենք մեր Բեթմենյան գիտելիքները:
Քուիզը ընթանալու է մի քանի փուլերով: Թիմերը պետք է կազմված լինեն 2-5 մասնակցից։ Հաղթող թմին սպասվում են անակնկալ նվերներ ԷՕՆի կողմից։
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
