Yoga & Tea weekend in Dilijan
Ասում են , որ ամենահամեղ թեյը ստացվում է անտառային աղբյուրի ջրով, իսկ առավոտյան յոգան լեռներում ու անտառներում լիովին ուրիշ է: Այս հանգստյան օրերին բոլոր ցանկացողները կարող են մասնակցել չինական թեյախմության արարողության և փորձել զբաղվել յոգայով Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում ` Դիլիջանում: Բնության գրկում կհամտեսենք չինական ու հայկական թեյեր, առավոտյան յոգա կանենք , կողջունենք արևին:
Օր առաջին:
1. Ժամը 9:00 շարժվում ենք "Հյուսիսային" ավտոկայանից ( երթուղայինով կամ վարձակալված մեքենայով ` կախված մարդկանց քանակից)
2.Դիլիջանում կանգ ենք առնում նոր և հարմարավետ “Art Guesthouse” -ում: Այնտեղ էլ կնախաճաշենք ( ճաշը կարելի է պատվիրել կամ այն ինչ կվերցնենք մեզ հետ )
3.Գնում ենք արշավ դեպի անտառ ` Ջուխտակ վանք և Մաթոսավանք վանական համալիրների մոտ:
Այս անգամ մեզ կուղեկցի վանքերի պատմությանը , տեղի բուժիչ խոտաբույսերին և թաքնված վայրերին լավ ծանոթ պրոֆեսիոնալ գիդը:
4.Ճաշը տեղի ոչ շատ թանկ ու հայտնի ռեստորաններից մեկում (ըստ ցանկության)
5. Երեկոյան հյուրատանը թեյախմություն քաղցրավենիքներով, զրույցներ խարույկի շուրջ, աստղադիտակով աստղերին նայելու հնարավորություն:
Օր երկրորդ:
1. Վաղ առավոտյան յոգա հյուրատան կողքին գտնվող տարածքում, որտեղից բացվում է հրանալի տեսարան:
2. Մեդիտացիա և պրանայամա անտառում:
3. Նախաճաշ (կարելի է պատվիրել հյուրատանը)
4. Արշավ դեպի "Դիլիջան" հանքային աղբյուր
5. Վերադարձ
Մասնակցության արժեքը ` 11.000 դրամ
Գինն իր մեջ ներառում է `
1. Կացություն
2. Պրոֆեսիոնալ գիդի ծառայություն
3. Թեյախմություն
4. Յոգա
Այլ ծախսեր `
1. Տրանսպորտ (նշված է մեկ ուղությունը). երթուղայինը դեպի Դիլիջան 1000 դրամ է, տաքսին դեպի վանքեր 500 դրամ անձը:
2. Սնունդ. Կարող ենք ամեն ինչ վերցնել մեզ հետ, կամ սնվել հյուրատանը կամ ռեստորաններում: Խնդրում ենք նախապես գրել , թե որ տարբերակն է ձեզ ավելի հարմար:
