Կինոդիտում. Անվերջանալի պատմությունը
Սիրելի՛ ԷՕՆցիներ և կինոսերներ:
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, ԷՕՆը ձեր համար մի անակնկալ է պատրաստել՝ ճամփորդություն դեպի մանկություն: Ժամը 19:30-ին միասին դիտելու ենք բոլորիս կողմից սիրված մանկության ֆիլմերից մեկը՝ “Անվերջանալի պատմությունը":
Փախչելով դպրոցական խուլիգաններից՝ 10-ամյա Բաստիանը թաքնվում է մի հին գրախանութում, ուր մի առեղծվածային, զարդանախշած գիրք է գտնում: Այն բացելով՝ Բաստիանը հայտնվում է հեքիաթային աշխարհում, ուր ապրում են վազող խխունջներ, թռչող շներ, Հաջողության թևատ դրակոններ, չարաճճի էլֆեր և քայլող ժայռակտոր Կամնեկուսը:
Սակայն Երևակայության հեքիաթային աշարհին՝ Ֆանտազիային և նրա իշխանուհուն՝ Մանուկ Կայսրուհուն մեծ վտանգ է սպառնում “Ոչինչ” անունով՝ ծնված չիրականացած երազանքներից:
Ֆանտազիան կարող է փրկել միայն երիտասարդ ռազմիկ Ատրեյնյուն և արտառոց, երազկոտ Բաստիանի երևակայության ուժը:
Տևողություն՝ 94 րոպե
Լեզու՝ անգլերեն ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրավենիք և փոփ-քորն):
The NeverEnding Story Gmork Scene
The Neverending Story Trailer HD
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:
Արկադի Դումիկյան
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)