Երեխաների միջազգային օրը ՆԱՄ-ում
Հեքիաթային գույներ, երաժշտություն, մանկական աշխուժություն, գունավոր ներկեր, թղթեր…
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Նարեկացի» արվեստի միությունը ժամը 17:00-ին բոլոր փոքրիկներին հրավիրում է՝ միասին իր հարկի տակ նշելու մանուկների տոնը:
Միջոցառումը բաղկացած է երկու մասից. առաջին մասում կհնչեն ինչպես «Նարեկացի» արվեստի միության «Նովա» մանկական անսամբլի կատարումները, այնպես էլ միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր փոքրիկների կատարումները՝ դուդուկ, ջութակ, քանոն, ուդ (ուդահարների անսամբլ), իսկ 40 րոպե տևողությամբ համերգային հատվածից հետո մեր փոքրիկները հնարավորություն կունենան իրենց էմոցիաներն արտահայտել նկարելու միջոցով:
Իր հետաքրքիր և յուրահատուկ վարպետության դասով հանդես կգա Մարգարիտա Մատուլյանը, ով երեխաներին կսովորեցնի՝ ինչպես թղթից քանդակներ ստեղծել:
Ծրագրում՝
Խաչատուր Ավետիսյան «Անընդհատ շարժում»
Հայկական ժողովրդական «Հարսանեկան պար», մշակումը՝ Միհրան Դեմիրճյանի
Լոնգա, մշակումը՝ Միհրան Դեմիրճյանի
Արամ Խաչատրյան, «Սպարտակ» բալետից՝ «Ադաջիո»
Յ.Ս.Բախ, «Կրկնակի ջութակի կոնցերտ»՝ ռե մինոր, 1-ին մաս
Խաչատուր Ավետիսյան՝ կոնցերտ շվիի համար
Դինիկու
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։