Վարդ Մարգարյան. լատինամերիկյան պարերի master class-party
Հունիսի 3-ին՝ 19:30-ին, բոլոր պարասերները պետք է լինեն #LOFT-ում: Նրանք, ովքեր պարի վարպետներ են և նրանք, ովքեր պարում են միայն իրենց հաճույքի համար:
Նշված օրը մենք հյուրընկալելու ենք 2011 մամբոյի աշխարհի չեմպիոն, ԱՄՆ լատինամերիկյան պարերի դափնեկիր, #FredAster ընկերության 6-ակի չեմպիոն և 4 տարի անընդմեջ ամերիկյան Emerald Ball-ի լավագույն պարուսույց ճանաչված Վարդ Մարգարյանին, ում կհիշեք նաև America’s Got Talent մրցույթում 96-ամյա զուգընկերուհու`Տաո Պորչոն-Լինչի հետ ցնցող ելույթից:
Վարդը Երևանում է կարճ ժամանակով, այնուամենայնիվ, մեզ հետ հանդիպելու համար ժամանակ գտել է: Այնպես որ, դու էլ շտապիր ծրագրել աշխատանքային վերջին օրդ այնպես, որ երեկոն մեզ հետ անցկացնես:
Հանդիպման ընթացքում Վարդը կանցկացնի պարի master class, որից հետո մեզ սպասում է խենթ party՝ ալկոհոլային խմիչքի ընկերակցությամբ:
Մուտքը՝ Լոֆթի մշտական վճարային համակարգով (1 րոպեն՝ 17 դրամ րոպեավճարով կամ 3 ժամը՝ 1000 դրամ տարիֆով)՝ ներառյալ խմիչքի հյուրասիրությունը:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: