Ապակենկարչության վարպետության դաս մեծահասակների համար
Սիրով հրավիրում ենք մասնակցելու ապակենկարչության վարպետության դասի: Դասի ընթացքում մենք նախ էսքիզներ կանենք, հետո դրանք կնկարենք ապակու վրա:
Ներկերը տրամադրում ենք մենք, ապակե իրը (իրերը) բերում եք ձեզ հետ: Կարող եք բերել բաժակ, բանկա, ափսե կամ այլ ապակյա իր՝ ձեր ցանկությամբ:
Մեկ անձի մուտքը՝ 4000 դրամ:
Վարպետության դասի ողջ հասույթը կտրամադրվի մեր կենտրոնի վարձակալության համար անհրաժեշտ գումարի մի մասը լրացնելուն:
Հիշեցնենք, որ մենք շահույթ չենք հետապնդում, ֆինանսավորում չունենք, պարզապես այս դասերի շնորհիվ մենք կարողանում ենք մասամբ կենտրոնի տարածքի վարձակալության խնդիրը լուծել, որտեղ հաճախում են նաև անապահով ընտանիքների երեխաներ՝ միանգամայն անվճար հիմունքներով:
Սիրով
Մուղդուսյան արվեստի կենտրոն
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: