ArmNet startup day workshop
Մասնակցիր " StartUp Day" միջոցառմանը, որի շրջանակներում Սկոլկովո Ստարտափ Ակադեմիայի փորձագետները կվարեն սեմինարներ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, բիզնես մոդելավորման և ներդրումների ներգրավման թեմաներով, ինչպես նաև կկազմակերպեն " StartUp Day" մրցույթը հայկական ստարտափ թիմերի միջև:
Հաղթող ճանաչված ստարտափ ընկերությունը Սկոլկովո Ստարտափ Ակադեմիայի ուսանողների հետ համատեղ կմեկնեն Սիլիկոնի դաշտավայր, որտեղ երկու շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ կհանդիպեն առաջատար ընկերությունների ղեկավարների և վենչուրային հիմնադրամների հետ և կներկայացնեն իրենց Ստարտափ նախագիծը: