Կարիերայի Բացահայտումների Օր Միջազգային Որակավորումների Հետ
Հարգելի Ուսանող, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիան (ACCA), Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը
սիրով հրավիրում են բոլոր ուսանողներին՝ կարիերայի բացահայտումների օրվան:
Օրը` Հունիսի 15 Ժամը` 18:00
Վայրը՝ Արմենիա Մարիոթ Հյուրանոց, Արարատ միջոցառումների սրահ
Միջացառումը նպատակ ունի ներկայացնել ACCA որակավորումը այլ տեսանկյունից, որտեղ պոտենցիալ ուսանողները հնարավորություն ունեն հաղորդակցվելու ACCA ներկայացուցիչների, ACCA դասախոսների և գործատուների հետ, լսելու իրական հաջողված պատմություններ թե ինչպես է ACCA-ի շնորհիվ վերափոխվել մարդկանց կյանքը:
Բաց դռների օրվա ընթացքում կներկայացվի նաև Մեծ Բրիտանիայում Օքսֆորդ Բրուքս համալսարանի կողմից բակալավրի աստիճանի ստացման հնարավորությունները:
Ֆորմատ
•Մոտիվացիոն ելույթներ
•Տեղեկատվական սեսիա և բաց դռների օր կարիերայի զարգացման վերաբերյալ
•Ներկայացում ACCA Միջազգային որակավորման վերաբերյալ
oԻ՞նչ է ACCA-ը:
oԻ՞նչպես դառնալ ACCA անդամ:
oԻ՞նչ առավելություններ ունի ACCA որակավորումը աշխատաշուկայում և ինչպես է ապահովում մրցակցային առավելություն ուսանողի համար:
•Սուրճի ընդմիջում և շփում մասնագետների հետ
Հատուկ հյուրեր
•Ելենա Նաումենկո -ACCA/ Կրթություն Զարգացող Եվրոպայի ղեկավար
•Կարեն Մնացականյան- ԴաբլԹրի Հիլթոն Հոթել/ Ֆինանսական տնօրեն
•Արտաշես Դավթյան- Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն/ Առևտրի և զարգացման պատասխանատու
•Արա Խաչատրյան- Գալաքսի Կոնցեռն/ Ֆինանսական փոխտնօրեն
•Հայկուհի Գևորգյան - Մասնագիտական Կողմնորոշման Մեթոդական Կենտրոնի տնօրեն
Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից կներկայացվեն աննախադեպ զեղչային հնարավորություններ ACCA ապագա ուսանողների համար:
Միջոցառման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Արկադի Դումիկյան
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.: