Խաղի ժամ. Այլ Կերպ
Հունիսի 11-ին ԷՕՆը բոլորին հրավիրում է խաղալու ամենահայրենասիրական խաղը: Ժամը 20:00-ից ԷՕՆցիներով խաղալու ենք «Այլ Կերպ», ինչպես միշտ հիանալի ժամանակ ենք անցկացնելու, ձեռք ենք բերելու նոր ընկերներ և իհարկե տոնելու ենք Բանակի օրը:
Խաղը բաղկացած է 301 քարտից, որոնց վրա գրված են հայերեն բառեր (ընդգրկված են պարզ և բարդ գոյականներ ու բայեր, բառակապակցություններ, հատուկ անուններ և տեղանուններ):
Թիմից մեկը քաշում է քարտը և իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված 7 բառերը՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառի թարգմանությունն այլ լեզուներով:
Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվում է ավազե ժամացույցը: Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել: Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ:
Հակառակորդ թիմից որևէ մեկը կարող է հետևել, որպեսզի բացատրողը պահպանի բոլոր կանոնները: Խախտելու դեպքում (օրինակ՝ բառարմատն օգտագործելիս կամ թարգմանությունը նշելիս) թիմը կորցնում է մեկ միավոր:
Մուտքը 1500 դրամ` ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք, մրգեր:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
The Best of Rafael Yeranosy...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
The Best of Rafayel Yeranosyan / Gyumri Ռաֆայել Երանոսյան Մոնո-ներկայացում Տոմսերի արժեքը՝ 3000-5000դր.