LOFT ԽՈՀանոց․ պատրաստում ենք պելմենի
LOFT-ի ԽՈՀարարական ակումբը, հայկական խոհանոցից զատ, նպատակ ունի ներկայացնել նաև տարբեր երկրների ազգային խոհանոցը։
Հունիսի 17-ին՝ ժամը 19։30-ին, փորձելու ենք ծանոթանալ ռուսական խոհանոցին և ինքներս պատրաստել այս երկրի ամենահայտնի ուտեստներից մեկը՝ պելմենին։ Ալյուրոտ ձեռքեր, համեղ բույրեր, նոր գիտելիքներ և սոված ստամոքսներ․ հիանալի համադրություն է։
Ի դեպ, բացի խոհարարական հմտություններ ձեռք բերելուց երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ ռուսերենով, ծանոթանալ ռուսական մշակույթին և անցկացնել հաճելի ժամանց գեղեցիկ մթնոլորտում։
Սեփական ձեռքերով պատրաստված պելմենիները համտեսելու ենք միասին Լոֆթի կլոր ու հյուրըկալ սեղանի շուրջ։
Միջոցառման կազմակերպիչներն են Լոֆթ ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնը և ռուսաց լեզվի ու գրականության մասնագետ, ռուսական մշակույթի գիտակ Լանա Աղաբալյանը։
Մուտքը՝ սոված / վճարը՝ 2500 դրամ (ներառյալ անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն ու պարագաները)
Տեղերը՝ սահմանափակ:
