Ծաղիկներով ժամադրություն
«Պահանջվում են բարետես արտաքինով աշխատողներ» արտահայտությունը շատերին է խանգարել: Շատերը, լինելով լավ մասնագետ, տուժել են միայն բարետես արտաքին չունենալու պատճառով։
Այդպես էլ ԴԻՆԳՈ Թիմ-ի կացարանի շունիկներից ոմանք չեն որդեգրվում, քանի որ շատերի կարծիքով, նրանք չունեն «բարետես արտաքին»։
Բայց բավական է միայն փոխել նախատրամադրվածությունը, բավական է միայն ՆԿԱՏԵԼ ՆՐԱՆՑ, որպեսզի հասկանալ, թե ինչ հրեշտակներ են թաքնված այդ «ոչ այնքան բարետես արտաքինի տակ»:
#ԾաղիկներովԺամադրություն. ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ԴԻՆԳՈ ԹԻՄ-ի խնամքի տակ գտնվող և ամիսներ շարունակ չորդեգրվող շները լրիվ նոր ձևաչափով, նոր լույսով ու տրամադրությամբ:
Ցուցահանդեսին կներկայացվեն հայտնի Լուսանկարիչ Josef Habibi-ի աշխատանքները, որոնք արվել են #ԴինգոԹիմ-ի կացարաններում: Նկարները մշակել է Nir Vana Vegan Design-ը:
Հունիսի 10-ին՝ ժամը 19։00-ին, նրանք ժամադրում են ձեզ, ծաղիկներով, #LOFT-ում: Եկեք ցուցահանդեսին, նկատեք նրանց վերջապես, հիացեք նրանց նոր ոճով և միգուցե նրանցից մեկը հենց դառնա ձեր կյանքի ամենահավատարիմ բարեկամը:
Ի դեպ, մի քանի օր շարունակ LOFT-ում տեղադրված կլինի հանգանակությունների համար նախատեսված հատուկ արկղ, որտեղ կարող եք թողնել ձեր օգնությունները։
Մուտքը՝ Loft-ի մշտական տարիֆներով՝ 1 րոպեն՝ 17 դրամ, ժամը՝ 1020, 3 ժամը՝ 1000 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրավենիք)
