Ամառային Java Ծրագրավորման Դպրոց 15-17 տարեկանների համար
Ամառային Java Ծրագրավորման Դպրոց (15-17 տարեկանների համար)
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը սիրով հայտարարում են մեկ այլ Ամառային Դպրոցի ծրագիր՝ Java Ծրագրավորման թեմայով` նախատեսված 15-17 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ:
Տեխնոլոգիա: Eclipse
Տարիք: 15-17
Մակարդակ: Սկսնակ
Սեկնարկ -ավարտ: Հունիս 13 - Հուլիս 11
Տևողություն: 1 ամիս, 26 ժամ, 13 դաս
Օրեր, Ժամեր: Երկուշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ, ժ. ` 15:00-17:00
Արժեք: 48 000 ՀՀ դրամ (ամբողջ ծրագրի արժեքը` ԱԱՀ-ն ներառյալ)
#Ինֆ_Օր: Հունիս 2, ժ.՝ 18:00
#ՆԿԱՐԱԳԻՐ
Կոտրում ենք ծրագրավորումը բարդ լինելու կարծրատիպը: Սովորում ենք բազային ծրագրավորում Ջավայով, որը ամենա տարածված և պահանջված լեզուներից մեկն է ամբողջ աշխարհում: Ջավան կարող է լինել ամենուր՝ խաղերից մինչև լուրջ բիզնես ծրագրային ապահովում իրականացող հավելվածներ: Պատրաստվիր հենց այս ամռային դպրոցի շրջանակում ստեղծել քո առաջարկած խաղը կամ հավելվածը!
Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական գաղափարի մշակման վրա խաղի կամ Ջավա հավելվածի տեսքով: Ծրագրի ընթացքում բացի բուն ծրագրավորման դասերից թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` ոլորտային սեմինարների և խաղերի տեսքով:
ՀԻՄՆԱԿԱՆ #ԹԵՄԱՆԵՐ
Կարող եք ստորև ծանոթանալ Ամառային Դպրոցի ծրագրի բաղկացուցիչ մասերի հետ`
1. Java Ծրագրավորում
Java-ի հիմունքները
Փոփոխականներ և տիպեր
Պայմանական օպերատորներ
Կրկնության օպերատորներ
Դասեր և օբյեկտներ
Զանգվածներ
Ժառանգման գաղափարը
2. Փորձի Փոխանակման Սեմինարներ
3. Ժամանց և խաղեր
#ԱՐԴՅՈՒՆՔ
Մասնակիցները կսովորեն և կկարողանան կազմել Ջավա լեզվով ծրագրեր, պարզ խաղեր ու խնդիրներ: Նշված դասընթացն օգտակար կլինի Ջավա-ի հետագա և խորացված ուսումնասիրման համար:
Թիմերի վերջնական արդյունքները կներկայացվեն Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի կոնֆերանսների դահլիճում` Power Point Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են ներկա գտնվել պրոյեկտների վերջնական ներկայացմանը:
Ներկայացման օրը մասնակիցները կստանան վկայականներ և ծրագրավորմանն առնչվող գրքեր:
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Մեր հիմնական թիրախային խումբը 15-17 տարեկաններն են, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:
մինչև ս.թ-ի Հունիսի 5-ը (ներառյալ):
Բացահաըտիր Ծրագրավորման ուժը:
Շնորհակալություն և հաջողություն քեզ:
