«Արդյունավետ կառավարման հմտություններ» բիզնես-դասընթաց
Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հունիսի 27-ին մեկնարկում են «Արդյունավետ կառավարման հմտություններ» 4-օրյա բիզնես-դասընթացը:
Այս դասընթացը նախատեսված է՝
•ցածր և միջին օղակների ղեկավարների,
•աշխատանքային խմբերի ղեկավարների,
•գործարարների համար։
Դասընթացի արդյունքում Դուք՝
•Կգնահատեք կառավարման Ձեր ունակությունները և կբացահայտեք բարելավման կարիք ունեցող ոլորտները
•Ձեռք կբերեք ավելի խորը գիտելիքներ կառավարչի դերի և գործառույթների մասին
•Կկարողանաք ձևավորել արդյունավետ, մոտիվացված և հաջող թիմ
•Կտիրապետեք կոնֆլիկտների լուծման հմտություններին
•Կստանաք ժամանակի կառավարման վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ
•Կունենաք գիտելիքներ որոշումների կայացման և խնդիրների լուծման վերաբերյալ, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ կազմակերպել Ձեր գործունեությունը։
Դասընթացի թեմաները՝
1.Կառավարման հիմունքներ
2.Թիմերի ստեղծում և առաջնորդում
3.Հաղորդակցման հմտություններ
4.Կոնֆլիկտների կարգավորում
5.Առաջնորդություն
6.Լիազորում և մոտիվացիա
7.Ժամանակի կառավարում
8.Խնդիրների լուծում
Դասընթացը վարում է Մարգարիտա Բաբուրյանը, ով ունի 15 տարվա բիզնես դասընթացների մշակման և վարման փորձ և հանդիսանում է Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի (IMC Armenia) անդամ։
Դասընթացի մանրամասները
Մասնակիցների թիվը՝ 7-15
Օրերը և ժամերը ՝ Հունիսի 27, 29, հուլիսի 1, 4, ժ. 18:30-20:30
Արժեքը՝ 19 500 ՀՀ դր (ներառյալ ԱԱՀ)
Անցկացման վայրը՝ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ
