Ինչպես կառավարել հույզերը
Հույզերը կարող են մեզ երջանկացնել, ինչպես նաև տխրեցնել: Հույզերը հաճախ առաջ են մղում մեզ, ինչպես նաև հետ պահում քայլ կատարելուց: Հույզերը կառավարում են մեր միտքը և ազդում մեր վարքի վրա, դրանցից է նաև կախված, թե ինչպես մենք կդրսևորենք մեզ տարբեր իրավիճակներում: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է հույզերը կառավարելու հմտություններին տիրապետել, և դա կարողանալու համար անհրաժեշտ է նախևառաջ ճանաչել սեփական և դիմացինի հույզերը:
Հրավիրում ենք դասախոսության, որի ընթացքում կծանոթանաք հույզերին, ինչպես են նրանք առաջանում և նրանց դրսևորումներին, ինչպես նաև պրակտիկ վարժությունների շնորհիվ կսովորեք, թե ինչպես կառավարել տարբեր հույզերը և հաջողության հասնել տարբեր իրավիճակներում:
Դասախոսությունը կվարի Արշալույս Մուշկամբարյանը: Արշալույսը թրեյներ է, հետազոտող, կոնֆլիկտաբան, դասախոսություններ և թրեյնինգներ է վարում Հայաստանում և արտերկրում:
Մուտքը` 2000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
