Դասական և յունգյան հոգեդրամա - թրենինգ
Հարգելի ուսանողներ և գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Դասական և յունգյան հոգեդրամա» թրենինգին, որն իրենից ներկայացնում է թերապևտիկ-ուսուցողական խմբային աշխատանք, հիմնված Ջ.Լ. Մորենոյի «հանկարծաստեղծ թատրոնի» ուսմունքի արխետիպերի տեսության և յունգյան վերլուծության համադրության վրա: Յունգյան հոգեդրաման դասականի կիրառած մեթոդների կողքին լայնօրեն օգտվում է ծեսերի, հեքիաթների ու առասպելների, ինչպես նաև երազների տրամադրած նյութից, իսկ շերինգի (քննարկման) բաժինը հիմնվում է գլխավորապես խորհրդանիշների վերլուծության վրա: Թրենինգը կվարի Լիլիթ Սիմոնյանը:
Թրենինգի տևողությունը՝ 30 ժամ (10 հանդիպում)
Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 22500 դրամ
Այլ ուսանողներ՝ 33750 դրամ
Մասնագետ հոգեբաններ՝ 41250 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 45000 դրամ
