«Կալիգուլա the game»
«Երևան» երիտասարդական թատրոնը ներկայացնում է «Կալիգուլա the game» թատերական ներկայացման պրեմիերան: Սա ազդարարում է նոր թատերախմբի գործունեության սկիզբը:
«Կալիգուլա the game» 2 գործողությամբ թատերական ներկայացումը Հռոմեական կայսրության ամենաառանձնահատուկ կայսրերից մեկի մասին է: Բեմականացումը հիմնված է Ալբեր Քամյուի «Կալիգուլա» պիեսի և Մարի Ջորդանոյի «Սև արկղ» վեպի վրա:
Մեզ շատերիս հայտնի Է,թե ինչպիսի դաժան և անհավանական ու անտրամաբանական գործունեություն էր ծավալում Կալիգուլա կայսրը:Այնպես որ դա հասնում էր խենթության աստիճանի: Սակայն յուաքանչյուս յուրովի կարող է վերլուծել ,թե ինչու էր նա այդպիսին և ինչ էր նշանակում նրա վարքագիծը: Այսպիսով. «Կալիգուլան սկսում է Ձեզ հետ իր խաղը, դա կլինի մի փոքրիկ էքսպերիմենտ…»
Ներկայացումը վեր է բարձրացնում այն հարցը, որ չափազանց հարմարվող ու հանդուրժող մարդկային էակը ի վերջո կորցնում է մարդ կոչվելու իրավունքը: Ցանկացած ազգի, խմբի ու ժողովրդի անհատներ են հարկավոր, և մեր ներկայացումը խոսում է հենց այդ մասին ...
Ներկայացման մեջ ընգրկված է դերասնական հետևյալ կազմը `
Տոմսերի արժեքը` 2000 դրամ:
