Meet Weet. գրավում ենք սոցցանցերը
Ժողովու՜րդ, Հայկ Ասրիյանցին ենք բռնացրել Երևանի փողոցներում, ու քանի որ ինքը շատ կարճ ժամանակով է մեր քաղաքում, պետք է արագ շուխուռ անենք, հավաքվենք ու հանդիպենք հենց առաջիկա երեքշաբթի օրը՝ Հունիսի 14-ին, ժամը 19։00-ին, The LOFT-ում։
#MeetWeet-ի բացումը կանենք հենց այս, #SMM (Social Media Marketing) մասնագիտությանը նվիրված հանդիպումով, որի ընթացքում նախագծի մասին փոքրիկ պրեզենտացիա կներկայացնենք, ապա, ֆռթֆռթացնելով վրացական լիմոնադ, կլսենք Գամարջոբա • Gamarjoba-ի և Startup Armenia-ի հիմնադիր Հայկի գրանցած հաջողության պատմությունը։ Կիմանանք, թե էդ ո՞նց է լինում, որ հիմնականում ֆեյսբուքյան էջերի շաբաթական աճը լինում է 0․7%, 0․9% և նույնիսկ -0.1%, իսկ իր #Գամարջոբա-ինը 5․9%: Կքննարկենք, կվիճենք, կնկարվենք և նոր էմոցիաներով ու գիտելիքներով կավարտենք #հոգնած երեքշաբթին։
*Ուշադրություն․ քանի որ հանդիպման ֆորմատն ինտերակտիվ է, տեղերը սահմանափակ են։
Մուտքավճարը՝ 2000 դրամ:
