Բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն. Հարթակ փառատոն
Այս տարվա Հարթակ փառատոնի կենտրոնական թեման շրջակա միջավայրն ու դրա պաշտպանությունն է: Ելնելով բնապահպանական խնդիրների բարձրաձայնման, հանրայնացման և մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունից՝ հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Հարթակի շրջանակներում ցուցադրելու և քննարկելու ենք երկու բնապահպանական ֆիլմ՝
1. «Սևանի Էկոլոգիան» «Անծանոթ Հայաստան» ֆիլմաշարից
Լեզու՝ հայերեն
Տևողություն՝ 23 րոպե
2. «Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար» - «ԱՐ» հեռուստաընկերություն
Լեզու՝ հայերեն
Տևողություն՝ 27 րոպե
--------------------------------------------
«Սևանի Էկոլոգիան» ֆիլմը «Անծանոթ Հայաստան» ֆիլմաշարից է, ներկայացնում է Սևանա լճի էկոլոգիայի հետ կապված մի քանի հարցեր: Ֆիլմաշարը նկարահանված է Հ1 Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ներկայացնում է Հայաստանի և հայերի հետ կապված պատմության անծանոթ կամ քիչ ծանոթ էջեր: Ֆիլմի դիտմանը ներկա կլինեն ֆիլմի ստեղծողներից Կարեն Բալայանը՝ «Կիլիկիա» առագաստանավի նավապետ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ և Հովհաննես Հակոբյանը՝ «Zoom Production» ֆիլմեր պատրաստող կազմակերպության հիմնադիր տնօրեն, ՆՏՎ թղթակից:
--------------------------------------------
«Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար» 2013 թվականին «ԱՐ» հեռուստաընկերության պատրաստած այս տեսանյութը ներկայացնում է Սյունիքի մարզում հանքարդյունահանման ոլորտի անվերահսկելի զարգացման հետևանքով առաջացած աղետալի վիճակը: Ֆիլմի դիտմանը ներկա կլինի Լևոն Գալստյանը՝ Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ:
-------------------------------------------
Մուտքն ազատ է:
