4-օրյա սեմինար Տատյանա Բորոդայենկոյի Հետ Շունչ Յոգա Ստուդիայում
Ուրախ ենք տեղեկացնել, որ Հուլիսի 9-ից 23-ը Հայաստանում է լինելու Սանկտ Պետերբուրգից ժամանած Այենգար յոգայի բարձր որակավորում ունեցող ուսուցչուհի՝ Տատյանա Բորոդայենկոն: Սա հիանալի հնարավորություն է ընդլայնելու ձեր գիտելիքներն այենգար յոգայում:
Տատյանան զբաղվում է յոգայով սկսած 1990 թվականից: Նա ստացել է Senior I սերտիֆիկատ: Հանդիսանում է Սանկտ Պետերբուրգում Այենգար յոգա կենտրոնի հիմնադիր և միաժամանակ դասավանդում է Այենգար ոճի յոգայի դասընթացներ: Պարբերաբար վերապատրաստվում է Հնդկաստանում՝ Պունա քաղաքի Ռամամամիի անվան Այենգար յոգայի ինստիտուտում:
Սեմինարի լեզուն ռուսերեն:
Սեմինարի նյութերը ըստ Գիտա Այենգարի սեմինարի դեկտեմբեր 2015, Պունա, Հնդկաստան:
Սեմինարի օրակարգը
9 հուլիսի շաբաթ 08:00-09:00 - Պրանայամա, 09:00-11:00 - Ասանաներ
10 հուլիսի կիրակի 08:00-09:00 - Պրանայամա, 09:00-11:00 - Ասանաներ
22 հուլիսի ուրբաթ 08:00-09:00 - Պրանայամա, 09:00-11:00 - Յոգաթերապիա
Թեմա «Ողնաշարի ստորին հատվածի խնդիրներ»
23 հուլիսի շաբաթ 08:00-09:00 - Պրանայամա, 09:00-11:00 - Յոգաթերապիա
Թեմա «Պարանոցի և մեջքի վերին հատվածի խնդիրներ»
Մասնակցության արժեք` 48.000 դրամ (4 օր), 26.000 դրամ (2 օր).
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև Հուլիսի 5-ը 2016թ. :
